Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Լոռու մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

ПОЛИТИКА

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է: «Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք որպեսզի ամբողջականություն, բայց այդ ամբողջականության մեջ փորձենք առանձնացնել այն ճյուղերը, որոնք այսօր կարող են ավելի արագ զարգանալ Լոռում, քան մեկ այլ մարզում: Խոսենք հարաբերական առավելությունների մասին, որովհետև ես համոզված եմ, որ տնտեսության որոշ ճյուղեր շատ ավելի արագ կարող են զարգանալ հենց Լոռում: Կցանկանայի, որպեսզի այստեղ միանգամից ձեզ համար պարզ լինի, որովհետև վստահ եմ, որ բոլորիդ անհանգստացնում է հարցը՝ կապված «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության հետ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն էÖ € ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի: Կցանկանայի, որպեսզի ավելի մանրամասն խոսենք այսօր մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի մասին, որովհետև մենք այնտեղ ծրագրեր ենք իրականացնում: Խնդիրը դիտարկենք նաև մեկ այլ տեսանկյունից՝ այդ ճանապարհաշինությունը չի կարող ինքնանպատակ լինել. մենք ճանապարհաշինությանը մարզում թափ ենք հաղորդում, որպեսզի կարողանանք զարգացնել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և զբոսաշրջությունը: Կցանկանայի, որպեսզի նաև այս տեսանկյունից խնդիրը դիտարկենք:

Բնական է, որ այսօր արդեն մարզի տնտեսության առաջատարը Թեղուտի կոմբինատն է, և կոմբինատը դրական մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարզի տնտեսության, այլ նաև հանրապետության ողջ տնտեսության վրա: Թեղուտն այսօր, հանգիստ կարելի է ասել, որ համակարգաստեղծ ձեռնարկություն է: Կոմբինատի շուրջ արդեն ձևավորվել են մանր ու միջին ձեռնարկություններ, և գնալով այդ ձեռնարկությունների թիվն ավելանալու է: Ուղղակի, կցանկանայի, որպեսզի մարզի ղեկավարությունը շատ սերտ աշխատեր կոմբինատի հետ՝ ոչ միայն տնտեսական խնդիրներով, այլ նաև սոցիալական ու բնապահպանական:

Գիտատար, առաջավոր մտքի հետ կապված նախաձեռնությունների խնդիրը, մենք, կարծում եմ, կարողանալու ենք լավագույնս լուծել Վանաձորում նոր կենտրոնի կառուցմամբ: Այդ տեխնոլոգիական կենտրոնը մենք շահագործման ենք հանձնելու հաջորդ տարի:

Կցանկանայի տեսնել, թե հիմա ու՞ր ենք հասել, ո՞ր փուլում ենք գտնվում, որովհետև դրա հետ զուգահեռ մենք պետք է լուծենք նաև Վանաձորում Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության խնդիրը: Բոլոր պարագաներում, «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ը 2016թ. ունենալու է նաև «Թումո» կենտրոնի մասնաճյուղ Վանաձորում: Արդեն բարերարի հետ ես խոսել եմ՝ կան մարդիկ, ովքեր այդ ծախսերն իրենց վրա են վերցնելու, և ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու մարզի այլ բնակավայրերի երեխաները հնարավորություն են ունենալու փորձարկել իրենց ունակությունները նաÖ ‡ այդ ոլորտում:

Տեղեկացնեմ, որ ես արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել, և մոտակա երկու շաբաթների ընթացքում մենք կասենք ձեզ հիմնադրամ ստեղծելու մասին՝ Լոռու զարգացման հիմնադրամ, որի խնդիրն է լինելու հենց այդ հարաբերական առավելություն ունեցող ճյուղերի զարգացումը Լոռու մարզում: Ես կարծում եմ, որ թեթև արդյունաբերության ոլորտը ձեր մարզում նորմալ զարգանում է, և այստեղ պետք է ներարկել որոշակի միջոցներ, ներգրավել նոր մարդկանց: Մենք այս խնդիրը, կարծում եմ, կարողանալու ենք կարճ ժամանակում մարզում լուծել:

Անշուշտ, կարևորում եմ նաև սոցիալական ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների զարգացումը: Նոր հիվանդանոցի և ծննդատան կառուցումը ևս չափազանց կարևոր խնդիր է: Կցանկանայի տեսնել, թե ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ ենք ավարտվելու, ե՞րբ ենք շահագործման հանձնելու:

Վերջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա զբոսաշրջության զարգացումն է մարզում, որտեղ դրա համար կան բոլոր նախապայմանները՝ պատմամշակութային հուշարձաններ, նորմալ ճանապարհներ, յուրահատուկ մարդիկ: Այստեղ ևս մենք պետք է կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Լոռու մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները` ընդգծելով, որ հաշվետու ժամանակաշրջանում մարզում, իրոք, դրական տեղաշարժ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում՝ առաջին հերթին, հատկապես, արդյունաբերության ոլորտում, որովհետև մարզը հիմնականում արդյունաբերական է:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ բաժնետերերի հետ քննարկել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը աշխատավարձերի գծով ընկերության պարտքերի ամբողջական մարման ժամանակացույցը՝ միաժամանակ առաջարկություններ մշակելով առկա արտադրական հզորությունների հետագա օգտագործման կամ, անհրաժեշտության դեպքում, վերապրոֆիլավորման ճանապարհով ձեռնարկության հիմնական գործունեությունը վերսկսելու հնարավորության վերաբերյալ:

Լոռու մարզպետին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ քննարկել մարզի ՓՄՁ-ներին արտոնյալ պայմաններով դրամական փոխառությունների տրամադրման հնարավորություններն ու այդ ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման և արտահանման խրախուսման հստակ առաջնահերթություններից ելնելով, ծրագրային առաջարկներ մշակել՝ այդ նպատակով առաջիկայում ստեղծվելիք Լոռու զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին անհրաժեշտ է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատություննրի և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել ՀՀ Լոռու մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ Լոռու մարզի առանձին տարածաշրջաններում կաթի և պտուղ-բանջարեղենի վերամշակման շղթայի կատարելագործման, սննդամթերքի անվտանգության ապահովման և մթերման ծավալների ավելացման նպատակով՝ Լոռու մարզպետի հետ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում կաթի վերամշակման, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ու գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի համատեղ քննարկել վերոնշյալ ծրագրերի առաջմղման նպատակով ֆինանսական օժանդակության կոնկրետ գործիքների կիրառման հնարավորությունը:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլի հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծման նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վանաձոր և Սպիտակ քաղաքներում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքների խնդիրը ֆինանսական օժանդակության հատկացմամբ մինչև տարեվերջ լուծելու ուղղությամբ՝ ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջար կություններ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարներին հանձնարարվել է՝ Լոռու մարզպետի հետ ուսումնասիրել և համապատասխան ծրագրային առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով մարզի պատմամշակութային արժեքների հիմնական երթուղիներն ու հարուստ բնաշխարհը:

Լոռու մարզպետին հանձնարարվել է՝ համակողմանի աջակցություն տրամադրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և նրան հարակից կրթական-նորարական միջավայրի ստեղծման աշխատանքներին:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри