Կյելինի. Այս 3 շաբաթների ընթացքում Յուվենտուսն ավելի շատ ճամփորդեց, քան` մարզվեց
СПОРТ«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին «Ուեմբլիում» «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո ամփոփել է միջմրցաշրջանային հատվածը:
Ավելի վաղ թուրինցիներն ԱՄՆ-ում մասնակցում էին «International Champions Cup»-ին.
«Այս երեք շաբաթների ընթացքում մենք ավելի շատ ճանապարհորդեցինք, քան` մարզվեցինք: Եվ մրցաշրջանի մեկնարկից մեկ շաբաթ առաջ մեզ հենց այսպիսի խաղ էլ անհրաժեշտ էր` ավելի ինտենսիվ և արագ:
Մենք քրտնաջան աշխատել ենք և հիմա ցանկանում ենք մի քանի օր անցկացնել Թուրինում` առանց ուղևորությունների»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Հիշեցնենք` «Յուվենտուսն» ընկերական խաղում 0:2 հաշվով պարտություն է կրել «Տոտենհեմից»:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



