ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն արտահոսքերի պատճառով լրագրողներին չի հետապնդի
МЕЖДУНАРОДНОЕԳլխավոր դատախազի ՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը կիրակի հայտարարել է, որ իշխանություններն արտահոսքի պատճառով լրագրողներին չեն հետապնդի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր թիրախում արտահոսքերի հեղինակներն են, ոչ թե լրագրողները, որոնք իրենց գործն են կատարում»,-Fox News-ի եթերում ասել է Ռոզենսթայնը։ Նա, սակայն, ասել է, որ «որոշակի հանգամանքներում» լրագրողները եւս կարող են խախտել օրենքը, ինչի համար պետք է պատասխան տան։
ԱՄՆ-ում լրատվամիջոցներում մշտապես արտահոսքեր են հրապարակվում Սպիտակ տնից ու նախարարություններից՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Բացի հաստատված լուրերից, մամուլում տարբեր փաստաթղթեր են հրապարակվում, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա առաջնորդների հետ զրույցների գաղտնազերծումները։
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



