Չիկագոն դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ
МЕЖДУНАРОДНОЕՉիկագոյի իշխանությունները երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին դատական հայց կներկայացնեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված, այսպես կոչված, «ապաստան քաղաքներին» հանրային անվտանգության համար հատկացվող դրամաշնորհները դադարեցնելու սպառնալիքի հետ։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Ռեմ Էմանուելը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հայցն ապացուցում է դաշնային իշխանությունների հետ լարվածությունը՝ իմիգրացիայի հետ կապված հարցերի շուրջ։
Շուրջ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ երկրի արդարադատության նախարարությունը քաղաքներին կզրկի որոշ դրամաշնորհներից, եթե նրանք իմիգրացիոն իշխանություններին թույլ չտան տեղի բանտեր այցելել եւ տեղեկացնեն 48 ժամում իմիգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց ազատ արձակելու մասին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



