Դիլիջանում կատարված սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОՈստիկանության ծառայության Դիլիջանի բաժնում օգոստոսի 5-ին հաղորդում էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Հայկ Գ.-ն, 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ն, 1966 թ. ծնված Արտակ Ե.-ն և 1990 թ. ծնված Արթուր Եգանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ստացած վնասվածքներից Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



