ԱՄՆ-ում կինը անակնկալի է եկել` բացելով պապիկի սենյակում թաքցրած տուփը (ֆոտոշարք)
ФОТОԺամանակ առ ժամանակ հին իրերի հայտնաբերումը հնարավորություն է ընձեռնում վերադառնալ հին ժամանակներ և վերհիշել անցյալի իրադարձությունները: Երբեմն լինում են դեպքեր, երբ մարդիկ իրեր են գտնում, որոնք պատկանել են նրանց տատիկներին, պապիկներին կամ նույնիսկ նախատատերին ու նախապապերին:
Սա այն դեպքերից է, երբ գտնողի առաջ մի անծանոթ աշխարհ է բացվում, որն ուսումնասիրելը կամ որի մասին մանրամասներ իմանալը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև շատ հաճելի գործ է:
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչներից մեկը հին տուփ է գտել իր պապիկի սենյակում, որի մեջ գաղտնի դարակ է եղել: Սկզբում նրան թվացել է, թե տուփի մեջ դիպլոմներից ու փաստաթղթերից բացի ոչ մի բան չկա, սակայն քիչ անց հասկացել է, որ տուփի վերևում ևս դարակ կա, որը կարելի է բացել:
Կինն աղբյուրին հայտնել է, որ տուփի ներքևի հատվածում հին թերթեր է գտել և իր հայտնաբերած իրերը՝ թերթերը և փաստաթղթերը, իրական գանձեր են, ինչի համար ինքը շատ է ուրախացել: