Չինաստանում երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն
ОБЩЕСТВОՉինաստանի Հունան գավառում 11-13 տարեկան երեք դպրոցականներ դաժանորեն սպանել են ուսուցչուհուն, հետո գողացել նրա բջջային հեռախոսն ու փողերը: Այս մասին գրում է տեղական «Սինցզին բաո» պարբերականը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, աշակերտները զբոսնելիս են եղել դպրոցի մոտակայքում, երբ որոշել են թալանել պահպանության աշխատակցի փոխարեն հերթապահող ուսուցչուհուն: Աշակերտները մտել են դպրոց, հարձակվել 52-ամյա ուսուցչուհու վրա եւ փայտե մահակով ծեծի ենթարկել նրան, այնուհետեւ փակել բերանն ու թողել զուգարանում, որտեղ կինը ստացած վնասվածքներից մահացել է:
Ոստիկանությունը մարդասպաններին ձերբակալել է երկուշաբթի: Պարզվել է, որ նրանք նույն դպրոցի աշակերտներ են:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



