Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Սարաևո
СПОРТՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը օգոստոսի 7-ին մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին ժամը 22:00-ին, ԱԱ-2019-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 11 խաղացող.
- Ամիրխանով Ամիրան – «Ուրարտու», Հայաստան
- Քրիս Յանկու Օսկիյան – «Սակարյա Բասկետ», Թուրքիա
- Չիվիչյան Կարեն – «Այդահո Բենգալս» , ԱՄՆ
- Ռայան Բոաթրայթ – «Բեշիքթաշ», Թուրքիա
- Թադևոսյան Ալբերտ - Առանց ակումբ
- Ալլան Հեսս – «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
- Թավակալյան Արտյոմ – «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
- Մկրտիչյան Արկադի – «Այդահո Վանդալս», ԱՄՆ
- Անդրանիկ Չրաբաշ – «Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ
- Քոչինյան Արարատ – «Օրիոն», Ռուսաստան
- Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Ա ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Շվեդիան: Հավաքականը անցկացրած երկու հանդիպումներում հաղթանակներ է տարել և այս պահին 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



