Աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանը կներկայացնեն հինգ ըմբիշ
СПОРТԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ Կիսլովոդսկի հավաքին թիմում ընդգրկել էր հինգ ըմբիշ. «Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար նախատեսում ենք հինգ ըմբիշ: Սակայն, թիմի վերջնական կազմը պարզ կլինի մի քանի օր անց` վերջին հավաքի ընթացքում: Կիսլովոդսկում շատ լավ մարզումներ ենք ունեցել: Տղաները լավ մարզավիճակում են: Առաջիկա հավաքի ընթացքում կրկին կաշխատենք բուն գոտեմարտերի, տեխնիկատակտիկական հնարքների վրա: Տղաները պետք է հավաքվեն և կենտրոնացնեն իրենց ամբողջ ուժերը: Ինչ վերաբերում է Լևան Բերիանիձեին` նա այժմ քաշի հետ կապված որևէ խնդիր չունի: Այդ առումով լավագույն վիճակում է: Ինձ գոհացնում է նաև Բերիանիձեի ֆիզիկական վիճակը: Վալոդյա Ֆրանգուլյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա իր սովորական 61 կգ քաշային կարգում: Նախորդ միջազգային մրցաշարում նա գոտեմարտել էր 65 կգ քաշում: Իսկ այդ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը դեռևս չի վերականգնվել վնասվածքից և բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը»:
Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունից առաջ՝ օգոստոսի 10-23-ը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Օլիմպավանում: