Չինաստանում 200 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով, երեքը զոհվել են
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին գրել Է «Սինհուա» գործակալությունը:
Անբարենպաստ եղանակը խնդիրներ Է ստեղծել նահանգի յոթ քաղաքների 570 հազար մարդկանց կյանքի համար:
Իշխանությունների տվյալների համաձայն, տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվել են հազարից ավելի տներ, վնաս Է հասցվել մոտավորապես 66,4 հեկտար գյուղատնտեսական հանդակների:
Առանձին բնակավայրերում խափանվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը, ողողվել են ճանապարհները, վնասվել կապի գծերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



