Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունեցող 27 անձանց
МЕЖДУНАРОДНОЕԻրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող 27 անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Իրանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ այդ անձինք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարածքում:
Նախարարության տեղեկացմամբ՝ այդ անձանց մասին տեղեկություններ են ստացվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության նախօրեին հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում:
Հաղորդվում է, որ 10 ահաբեկիչներ ձերբակալվել են Իրանի տարածքից դուրս և փոխանցվել այդ երկրին, իսկ 17-ը ձերբակալվել են հենց Իրանի տարածքում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



