Մոուրինյո. Կցանկանայի Բեյլին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»
СПОРТԵթե Բեյլը վաղը դուրս գա մեր դեմ, կնշանակի «Ռեալում» ցանկանում են պահել նրան, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Սուպերգավաթի նախախաղային ասուլիսում:
«Բեյլը ունի մոտիվացիա շարունակել կարիերան «Ռեալում»: Այդ պատճառով դեռեւս չեմ մտածում նրա տրանսֆերի հնարավորության մասին: Եթե «Ռեալում» նրա դերը նվազի այլ ֆուտբոլիստի գալուց հետո, ապա դա ազդանշան կլինի Բեյլի համար, որ հեռանալու ժամանակն է: Ես կսպասեի այդ պահին՝ մրցակցելով այլ ակումբների հետ նրա տրանսֆերի համար: Անշուշտ, ես կցանկանայի նրան տեսնել մեր թիմում: Եթե վաղը նա խաղա մեր դեմ, դա կլինի լավագույն հաստատումն այն բանի, որ Բեյլը մնում է Մադրիդում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ամերիկյան մրցաշրջագայության վերջում Բեյլը մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք էր ստացել: Ուելսցի հարձակողական կիսապաշտպանն ընդգրկված է «Ռեալի» հայտացուցակում:
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: