Իլինոյսում հրաձգության ժամանակ 6 մարդ է վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Իլինոյս նահանգի Քալումե-Սիթի քաղաքում հրաձգության արդյունքում 6 մարդ է վիրավորվել: Տուժածները հուղարկավորության արարողությանը մասնակցելուց հետո հավաքվել էին քաղաքի տներից մեկում:
Ոստիկանների խոսքով, ընդհանուր առմամբ սգո արարողությանը 30-40 մարդ է մասնակցել: Նրանցից ոմանք մտել են ալկոհոլային խմիչք վաճառող մոտակա խանութներից մեկը, որտեղ էլ վիճաբանության մեջ են մտել այլ գնորդների հետ:
Երբ նրանք տուն են վերադարձել, շենքի մոտով մեքենա է անցել, որից էլ շուրջ 20 կրակոց է հնչել: 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Chicago Tribune-ին:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երեքը ծանր վիճակում են:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



