Ֆրանսիայում ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից
ОБЩЕСТВОՖրանսիայում երկուշաբթի երեկոյան ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով շուրջ 19։00-ին՝ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Վիեն շրջանում, վրանային ճամբարներից մեկում։
Տեղի իշխանությունների նախնական տվայլներով՝ կայծակը հարվածել է վարդակներով էլեկտրական վահանին, որը տեղադրված էր քեմփինգում։ Տարերքի հարվածի հետեւանքով 7 մարդ թեթեւ վիրավորում է ստացել, իսկ 15-ամյա դեռահասի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Ներկայում բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։
13-16 տարեկան դպրոցականների խումբը Վիեն է ժամանել Դեկարտ քաղաքից։ Նրանք նախատեսում էին մեկ շաբաթ անցկացնել վրանային ճամբարում։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



