MERS-ի պատճառով 30 օտարերկրացիներ Հարավային Կորեայում կարանտինում են հայտնվել
ОБЩЕСТВОՀարավային Կորեայում շուրջ 30 օտարերկրացիներ կարանտինում են հայտնվել՝ մերձավորարեւելյան շնչառական սինդրոմ կորոնավիրուսի (MERS) բռնկման պատճառով: Այս մասին հունիսի 15-ին օտարերկրյա լրագրողների համար անցկացված ճեպազրույցում հայտարարել են երկրի առողջապահության եւ բարեկեցության նախարարության ներկայացուցիչները: Օտարերկրացիների թվում նաեւ Ճապոնիայի քաղաքացիներ կան:
Երկրի Մշակույթի, սպորտի եւ տուրիզմի նախարարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կառավարությունը միանգամայն վստահ է, որ կարող է կանխել վիրուսի հետագա տարածումը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Առողջապահության նախարարության տվյալներով, հունիսի 15-ին վարակի 150 դեպք է հաստատվել, 16 մարդ վախճանվել է:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



