Ուկրաինան սկսել Է նավթ գնել Իրանից
ЭКОНОМИКАՈւկրաինան, որը հունիսին սկսել Է նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել Է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք: Այս տվյալներն օգոստոսի 8-ին ներկայացրել Է Ուկրաինայի Պետական ֆիսկալ ծառայությունը (ՊՖԾ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հունիսից սկսվել են նավթահումքի գնումները իրանական ձեռնարկություններից: Հունիսին Իրանից ուկրաինական շուկայում ստացվել Է 0,236 մլն դոլարի նավթ, հուլիսին՝ 5,442 մլն դոլարի»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ ընդամենը յոթ ամսվա ընթացքում Ուկրաինան ներմուծել Է 213 մլն դոլար արժողությամբ 508,105 հազար տոննա նավթահումք, հիմնականում՝ Ադրբեջանից եւ Ղազախստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



