Նյու Յորքում Թրամփի հյուրանոցի ճակատին Պուտինի դիմանկարն են տեղադրել
ОБЩЕСТВОՄանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել Է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան: Օգոստոսի 8-ին այս մասին հայտնել Է Business Insider լրատվական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ՌԴ-ի նախագահը պատկերված Է ի նշան հավանության վեր բարձրացրած մեծ մատով: Դրոշի վերեւում անգլերեն գրված Է «Ուրախ եմ օգնել, եղբայր»:
Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով Է ակցիայի կազմակերպիչը: Business Insider-ը նշում Է, որ դրա անցկացման ժամանակ 46-հարկանի երկնաքերի առջեւ կանգնած Էին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանց գլխներին եղել են կարմիր բեյսբոլկաներ: Նրանցից մեկը ձեռքին ռուսական դրոշ Էր բռնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



