Դավիթ Աղաջանյանի անակնկալ առաջարկությունն Աննա Դովլաթյանին. զույգը նշանադրվել է (Video)
ЛАЙФՀուլիս 23-ին Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը հինգ տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել են: Դավիթն անակնկալ առաջարկություն է արել Աննային, ով BlogNews.am-ին մանրամասներ է պատմել. «Ես ոչնչից տեղյակ չեմ եղել, անգամ չէի էլ կասկածում, որ նման բան է լինելու: Քանի որ այդ օրը Վարդավառի տոնն էր, Դավիթը նախապես Երևանի լողավազաններից մեկում տեղ էր ամրագրել՝ հրավիրելով ինձ և իմ ընտանիքին: Նա ամեն ինչ նախապես կազմակերպել էր՝ հրավիրելով օպերատորների, ովքեր այդ գեղեցիկ պահը անմահացրին»:
Լողավազանում ներկա գտնվող գրեթե բոլոր մարդիկ իմացել են Դավիթի անակնկալի մասին. «Դավիթն ինձ ասաց՝ մեր մտերիմ ընկերներն են եկել, արի գնանք, նրանց բարևենք, ձեռքիցս բռնեց և տարավ: Այդ պահին զգացի, որ մի բան այն չէ, քանի որ կողքից նկարում էին: Ես պարզապես շոկի մեջ էի նրա անակնկալից, այնքան ամեն ինչ անսպասելի էր և գեղեցիկ կազմակերպված: Ես պարզապես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ այդ զգացողությունն ունենա»:


Ինչպես Աննան է նշում, Դավիթը հաճախ է անակնկալներ անում և էությամբ ռոմանտիկ է. «Բայց այս անակնկալին ես չէի սպասել, ամեն ինչ իսկապես շատ լավ էր կազմակերպել: Հիմա, երբ հիշում եմ, և Դավիթը մի քանի մանրուք է պատմում, հասկանում եմ, որ, եթե մի քիչ խորամանկ լինեի, գուցե գլխի ընկնեի»:
Ամուսնության մասին զույգը դեռ չի խոսում, ամեն ինչ թողնում են իրենց ժամանակին: «Երբեք չեմ փորձել ճնշել նրան նման հարցերով, քանի որ վստահում եմ Դավիթին: Գիտեմ, որ ճիշտ ուղու վրա ենք, և նա առաջնահերթ իմ մասին է մտածում»,- եզրափակեց Աննան:


Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



