Արգելում տղամարդը ցանկացել է սարքել փողոցի լույսերը, բայց հոսանքահարվել է. հարեւանները նրան մահացած են հայտնաբերել
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Արգել գյուղում օգստոսի 8-ին հայտնաբերվել է նույն գյուղի բնակչի դին: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մաթեւոս Ավագյանը տեղեկացրեց, որ մահացածը գյուղի բնակիչներից Ռուդիկ Վասիլյանն է: Նա «Արգել ՀԷԿ» հիդրոէլեկտրակայանում աշխատելիս է եղել որպես էլեկտրիկ: Նա հոսանքահարվել է, երբ բարձրացել է իրենց փողոցի լույսերը սարքելու:
«Փողոցի լույսերը փչացած են եղել, ասել է հարեւաններին, որ կսարքի: Բայց, երբ ինքը բարձրացել է, որ սարքի, այդ ժամանակ լարում չի եղել, թե ոնց ա դեպքը տեղի ունեցել, ոնց ա հոսանքահարվել՝ փորձաքննությամբ կպարզվի»,-ասաց համայքնի ղեկավարը՝ նշելով, որ 47-ամյա տղամարդուն մահացած վիճակում հարեւաններն են հայտնաբերել:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



