Սարգսյան- Ալիև հանդիպման վերաբերյալ որեւէ կոնկրետ բան չկա այս պահին. Նալբանդյան
ПОЛИТИКАՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռեւս որեւէ կոնկրետ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը նշել է, որ այժմ հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում լինելու է արտգործնախարարների միջեւ հանդիպում:
«Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք մենք բազմիցս ասել ենք. համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը: Հեծանիվ հնարել դժվար է, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցություններ ենք վարելու: Բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է Նալբանդյանը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



