Դատախազությունը հետաքննություն է սկսել Փարիզի մերձակայքում զինծառայողների վրա հարձակումից հետո
МЕЖДУНАРОДНОЕՓարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի մերձակայքում զինծառայողներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Չորեքշաբթի առավոտյան մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Sentinelle գործողությանը մասնակցող զինծառայողներին, որոնք Լեւալուա Պերեում դուրս էին գալիս զորանոցներից։ 6 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավտոմեքենայի վարորդն անհայտացել է դեպքի վայրից։
Լեւալուա Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին հայտարարել է, որ միջադեպն «անկասկած ծրագրված ակտ է»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



