ԿԺԴՀ-ի խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով․ ԵՄ
ПОЛИТИКАԵվրամիությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ի խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով եւ կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, ներառյալ՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելը, որպեսզի Փհենյանը կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, որպեսզի այն կատարի միջազգային պարտականությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների միջոցով։ Մենք սպասում եք, որ ԿԺԴՀ-ն երկխոսություն կսկսի միջազգային հանրության հետ՝ ուղղված Կորեական թերակղզու անդառնալի, ամբողջական ապամիջուկայնացմանը՝ կատարելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը»,-ասել է Ռեյը։
Նա նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ երկխոսությանը»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



