Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան
ОБЩЕСТВОՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին, Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Արթուրն արդեն ապաքինվում է, նա ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նշենք, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողն է, ունի ծեր ծնողներ։ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ կոտրվել են զինծառայողի թեւի ոսկորները, նաեւ վնասվել է մեջքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



