Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու՝ հարեւանին ուղղված սպառնալիքի պատճառով ոստիկանություն են կանչել
ФОТОՎերանորոգումն այնպիսի բան է, որ չենք կարող չհասկանալ Բլեք Չայնային։ Երբեմն ինքներս ենք ցանկանում վերցնել մահակն ու պատժել հարեւանին, որը գիշեր-ցերեկ սղոցում եւ աղմկում է իր վերանորոգման պատճառով։
Նման իրավիճակում է հայտնվել Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին, որն առավոտյան ժամը 9-ին դուրս է եկել տանից՝ հարեւանի հետ վիճելու։ Բանվորները վերանորոգում էին վերջինի տան տանիքը, գրում է TMZ-ը։
Բլեքը հայտարարել է, որ հարեւանուհին շատ վաղ է սկսել վերանորոգումը եւ որ իր դուստրը՝ Դրիմ Ռընեն, արթնացել է աղմուկի պատճառով։
Ավելին, զայրացած Չայնան սպառնալիքներ է հնչեցրել հարեւանուհու հասցեին, որը վախեցել եւ ոստիկանություն է զանգահարել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները մերկապարուհուն բացատրել են, որ Քալիֆորնիայի օրենքների համաձայն՝ տան վերանորոգումը կարելի է սկսել առավոտյան ժամը 7-ից։
Բլեքը հանգստացել է եւ լքել դեպքի վայրը։