Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ և հարթ մաշկ
ФОТОԿանայք, անկախ տարիքից, կամենում են գեղեցիկ և խնամված տեսք ունենալ: Մեր էկոլոգիական ու կլիմայական պայմաններում դժվար է պահպանել մաշկի լավ տեսքը, բայց անհնար չէ: Պետք է պարզապես մաշկին փոքր-ինչ օգնել արտաքին անբարենպաստ պայմաններին դիմադրելու համար:
Հիմնականում մաշկին փչացնում են բծերը, կորյակները, ճարպագնդերը, յուղոտ փայլը, լայնացած անցքերն ու մազանոթային ցանցերը: Մաշկը սկսում է փչանալ հաունացման ու դեռահասության շրջանում:
Պզուկներն ու կորյակները նույնպես կյանքում պատահում են մի շրջանում ու այլևս չեն կրկնվում: Սակայն դա իհարկե չի նշանակում, որ խնամելու կարիք չկա: Խնդրին լուծում տալու համար հետևեք հետևյալ խորհուրդներին:Որպեսզի մաշկը ճիշտ շնչի ու պահպանի գեղեցկությունը, պետք է հետևել որոշակի սննդակարգի ու անպայման սննդաբաժնի մեջ ներառել բանջարեղեն, մրգեր ու ձուկ: Բացառեք յուղալի, աղի, ապխտած, կծու, ինչպես նաև գազավորված ըմպելիքները:
Քաղցրակերները պետք է սահմանափակեն քաղցրն ու խմորեղենը: Մի մոռացեք նաև ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի մասին, որոնք նպաստում են մաշկային ցանին: Շատ կարևոր է քունը, պարզ, սովորական ջրի կիրառումը, զբոսանքը մաքուր օդին: