Աբխազիայի ԱԳՆ-ն Պուտինի այցի հանդեպ Վրաստանի արձագանքը «նյարդային» է որակել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա կատարած այցի հանդեպ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը «նյարդային» է որակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Աբխազիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Չնայած Վրաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև նրանց արևմտյան հովանավորների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բավականին նյարդային արձագանքին Վլադիմիր Պուտինի այցի հանդեպ, ցանկանում ենք հավաստիացնել, որ այցը հաջողված էր»,- նշված է Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Աբխազիայի ԱԳՆ-ն նաև վստահեցրել է, որ ռուս-աբխազական հարաբերությունները ռազմավարական են և դինամիկ զարգանում են:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



