Կոուտինյոն վնասվածքի պատճառով չի մասնակցի Պրեմյեր լիգայի առաջին տուրին
СПОРТ«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի մասնակցի «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպմանը: Բրազիլացին արդեն մեկ շաբաթ չի մարզվել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի ընդհանուր խմբում: Պաշտոնական վարկածով, նա մեջքի վնասվածք ունի, հաղորդում է The Times-ը:
Սակայն իսպանական եւ բրիտանական մամուլի տվյալներով, արդեն մեկ շաբաթ ընթանում են «Բարսելոնայի» բանակցություններն անգլիական ակումբի հետ: Սպասվում է, որ մոտ 100 միլիոն եվրոյով Կոուտինյոն կտեղափոխվի կատոլանական ակումբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



