Վարազդատ Հարոյանն օգնեց «Ուրալ»-ին ոչ ոքի խաղալ «Զենիթի» հետ
СПОРТՌուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ` 1:1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուրալ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հանդիպմանը հաշիվը 35-րդ րոպեին բացեց եկատերինբուրգցիների հարձակվող Բիկֆալվին, իսկ «Զենիթ»-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Կոկորինը: Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո «Ուրալ»-ը 7 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Զենիթ»-ը 1-ին տեղում է: «Ուրալ»-ը 6-րդ տուրում ուժերը կչափի Տուլայի «Արսենալ»-ի հետ:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



