Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՀԵՀ-ի մրցույթի պատմությունների հերոսները Արցախի լավագույն դիրքապահներն են

ОБЩЕСТВО

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներն ունեն որոշակի մարտական փորձ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքապահի իրենց պարտականությունների կատարման ընթացքում նրանք գործնականում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցրին փայլուն ձևով: Դա 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր: «Ծառայության անցնելով Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ շարքային Աշոտ Մազմանյանը գիտակցաբար ձգտել է հաղթահարել նոր միջավայրի ստեղծած բոլոր դժվարությունները: Կարճ ժամանակում հարմարվելով զինծառայությանը` Աշոտն ամենայն պատասխանատվությամբ է կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները՝ ցանկացած առաջադրանք կատարելով նվիրումով ու բարեխղճությամբ:

… Աշոտ Արթուրի Մազմանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի հայրենի քաղաքի պետական պոլիտեխնիկական քոլեջում սովորել է ոսկերչի մասնագիտություն, այնուհետև ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Ուսման առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է զինվորական ծառայության` իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:

Դիրքերում տարվող մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու համար, բացի մասնագիտական պատրաստությունից, նա կարևորեց զինծառայողների մարտական ոգին, առանց որի հնարավոր չէ պահել հայրենիքի սահմանները: «Պետք է սիրել հայրենիքը, արժևորել մեր նախնիների կատարածը և գիտակցաբար նվիրվել սեփական պարտականությունների իրականացմանը: Մենք մի այնպիսի տարածաշրջանում և այնպիսի հարևանների շրջապատում ենք ապրում, որ իրավունք չունենք անզգուշություն դրսևորելու: Այս երկրի սահմանները գծվել են մեր հերոս տղաների թափած արյամբ, ուստի` պարզապես իրավունք չունենք թուլանալու: Ամուր պահելով մեզ վստահված դիրքը՝ մենք ամրապնդում ենք մեր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, մեր երկրի անվտանգությունը: Կարծում եմ՝ այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր զինծառայող և ըստ այդմ  կատարի իր առաքելությունը: Միայն այսպես կարող ենք մեր արժանի տեղն ունենալ արևի տակ»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Ա. Մազմանյանը:

2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի ժամանակ Աշոտը նույնպես դիրքերում էր: Հենակետի պատասխանատու, լեյտենանտ Արմեն Գրիգորյանի կողմից առաջադրված մարտական առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելով` դիպուկահար, շարքային Աշոտ Մազմանյանն աչքի է ընկել իր խիզախությամբ ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Գիտակցաբար, վստահորեն և առանց խուճապի մատնվելու կատարելով հրամանատարի ցուցումները, նա կարողացել է պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը` ցուցաբերելով հայրենիքի հանդեպ նվիրվածությունն և ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտություն: Իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման անփառունակ փորձի մասին պատմեց հետևյալը. «Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հավաստանշումից հետո լեյտենանտ Արմեն Գրիգորյանի հետ բարձրացանք վերև և մարտական դիրքի աջ հատվածում կրակային դիրքեր զբաղեցնելով՝ սպասեցինք նրա հրամաններին: Որոշ ժամանակ անց, երբ հակառակորդը հայտնվել էր ուղիղ նշանառության տակ և կրակելու համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, հրամանատարի հրամանով սկսեցինք ակտիվ կրակ վարել: Իմ և գնդացրորդի կողմից արձակված առաջին կրակահերթից հետո նկատեցինք, որ հակառակորդի զինվորներից երկուսն ընկան:

Դրանից հետո հակառակորդը մի քանի անգամ փորձել է հետ գալ դիակները տանելու, սակայն կրկին կորուստներ է կրել` մարտադաշտում թողել 5 ասկյարների դիակներ ու ճողոպրել»,- դեպքի մասին հակիրճ պատմեց շարքային Աշոտ Մազմանյանը` շեշտելով, որ դիրքի տղաները մշտարթուն են ու զգոն՝ ցանկացած պահի կազմ ու պատրաստ պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անդառնալի հակահարված հասցնելու հակառակորդին:

Մեծ հնչեղություն ստացած այս հերոսական արարքը համեստորեն ներկայացնելով ընդամենը որպես «սեփական պարտականությունների կատարում»` շարքային Աշոտ Մազմանյանն ավելի է բարձրացնում իր և ծառայակից ընկերների սխրանքի իրական նշանակությունը:

«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». սա Աշոտի և նրա ընկերների՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում գործելու հիմնական նշանաբանն է, որին հետևելով առաջադիմություն կարող է գրանցել յուրաքանչյուր զինծառայող:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահի կողմից շարքային Աշոտ Մազմանյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов