ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է
СПОРТՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և զբաղեցնում է 72-րդ տեղը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ հրապարակումից հետո ազգային հավաքականը հանդիպում չի անցկացրել և ունի 480 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի նոր առաջատարն է Բրազիլիայի հավաքականը, երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, իսկ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան 3-րդ հորիզոնականում է:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղը, Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 52-րդը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



