Ձմերուկի սերմեր…Փոքրիկ, բայց չափազանց օգտակար
ЛАЙФPast.am-ը գրում է.
Մասնագետների փոխանցմամբ ձմերուկի սերմերը մի շարք օգտակար նյութեր են պարունակում, այդ թվում՝ ճարպաթթուներ, անհրաժեշտ սպիտակուցներ, մագնեզիում, կալիում, մանգան, ցինկ, վիտամին B: Մասնագետները խորհուրդ են տալիս ձմերուկի 20-30 սերմերի վրա 2 լիտր ջուր ավելացնել, եռացնել 15 րոպե։ Օգտագործել 2 օր, երրորդ օրը դադար տալ։
Ձմերուկի սերմերը տարաբնույթ օգտակար հատկություններ ունեն։
Ձմերուկի սերմերը կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը։ Դրանք պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգնում են դադաղեցնել ծերացման գործընթացը, գեղեցկացնում, առողջացնում և երիտասարդացնում են մաշկը։
Ձմերուկի սերմերն օգնում են պահպանել սրտի առողջությունը, կարգավորում են ճնշման մակարդակը և կարգավորում նյութափոխանակությունը։
Ձմերուկի սերմերը մեծ քանակով սպիտակուցներ և ամինաթթուներ են պարունակում, որոնք ամրացնում են մազերը։ Բացի այդ՝ սերմերը ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգնում են խուսափել մազաթափությունից։ Սպիտակուցները եղունգներին օգնում են երկարել և ամրություն են հաղորդում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



