Արոնյանը ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ. Sinquefield Cup –ի հաղթողը հայտնի կդառնա այսօր
СПОРТԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցավեճն ավարտվեց 19-րդ քայլում:
Նախավերջին տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավորով: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով ու հետ է կես միավորով:
Վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»



