Մելիքյանի գլխավորած «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում
СПОРТԿամենսկոեյի «Ստալ»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է լրագրող Իգոր Բուրբասը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստան կժամանի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ:
«Ստալ»-ը ճիշտ կօգտագործի միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարը: Ուկրաինական ակումբն առաջին անգամ հավաք կանցկացնի Հայաստանում: Նոր ուղղություն ենք բացահայտում»,- գրել է Բուրբասը թվիթերյան իր միկրոբլոգում:
«Ստալ»-ն Ուկրաինայի 2017/18 թթ. առաջնության մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Ուկրաինական ակումբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյանները, ինչպես նաև 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



