Պեկինը հորդորել Է ԱՄՆ-ին եւ ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից
МЕЖДУНАРОДНОЕՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հորդորել Է ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային՝ ձեռնպահ մնալ լարվածության հետագա Էսկալացիայից Կորեական թերակղզու իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Գեն Շուանի հայտարարության մեջ, որը տարածվել Է օգոստոսի 11-ին:
«Ներկայում Կորեական թերակղզու իրադրությունը շատ բարդ Է եւ հատուկ մոտեցում Է պահանջում: Մենք կոչ են անում բոլոր կողմերին՝ զգուշություն դրսեւորել իրենց խոսքում եւ գործողություններում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել հարաբերությունների բարելավման եւ փոխադարձ վստահության բարձրացման ուղղությամբ»,-նշվում Է նրա հայտարարության մեջ:
Գեն Շուանը նաեւ արտահայտվել Է հօգուտ այն բանի, որ կողմերը խուսափեն ուժի կիրառումից եւ երկարատեւ Էսկալացիայից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



