Դանիայում խորտակվել է աշխարհի խոշորագույն սիրողական սուզանավը
МЕЖДУНАРОДНОЕԴանիայում հայտնի ինժեներ գյուտարար Պտեր Մադսենին կասկածում են շվեդուհի լրագրողի անհետացմանն ու մահվանը մասնակցություն ունենալու մեջ, լրագրողին վերջին անգամ տեսել էին ինժեների կողմից կառուցված սուզանավում, որը հետո խորտակվել է, ասվում է կոպենհագենյան ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սուզանավի սեփականատերը ձերբակալվել է, նրան կասկածում են շվեդուհու մահվանը մասնակցություն ունենալու մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Շաբաթ Կոպենհագենի դատարանը կկայացնի վճիռ Մադսենի կալանավորման մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ սուզանավի սեփականատերը հերքում է իր մասնակցությունը հանցագործությանն ու կնոջ անհետացմանը։ Նշում են, որ նրա խոսքով՝ ինքը այդ կնոջը ափ է իջեցրել հինգշաբթի, ժամը 22։30-ին։
Կնոջ մարմինը չեն հայտնաբերել ու դեռ որոնում են։



