Լիվերպուլի գլխավոր մարզիչը` հրաժարագների մասին. Նույնիսկ Մեսսիի տեղափոխությունն այլ ակումբ ավելի հավանական է դարձել
СПОРТԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ մեծ ազդեցություն կթողնի ֆուտբոլում: Ըստ գերմանացի մասնագետի` այժմ ամեն ինչ հնարավոր է դարձել:
«Նախկինում անհնար էր գնել թիմի առաջատար ֆուտբոլիստի տրանսֆերը: Այժմ Մեսսիի տեղափոխությունն այլ ակումբ ավելի հավանական է դարձել:
Անցյալում դա պարզապես անհնար կթվար: «Բարսելոնան» Մեսսիի հրաժարագինը հենց այնպես է կազմել` չկարծելով, որ հետագայում կհայտնվի ինչ-որ մեկը և կվճարի այդ գումարը»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Goal»-ը` հղում անելով «DAZN»-ին:
Հիշեցնենք, որ Մեսսիի հրաժարագինը կազմում է 300 մլն եվրո
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



