ՌԴ քաղաքացին բանկում տարադրամի փոխանակման ժամանակ 20 մլն ռուբլի է կորցրել
МЕЖДУНАРОДНОЕՌԴ մայրաքաղաքի բանկերից մեկում տարադրամի փոխանակման ժամանակ մոսկվացի տղամարդը 20 մլն ռուբլու կորուստ է ունեցել՝ ժամանակին չհաշվելով իրեն հանձնած թղթադրամների կապոցը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, գանձապահը տղամարդուն թղթադրամների կապոցներ է տվել, որոնցում միայն վերին և ստորին թղթադրամներն են 100 դոլարաանոցներ եղել, իսկ մյուսները՝ մեկ դոլարանոց:
Նշվում է, որ 42-ամյա Վյաչեսլավը բանկում ցանկացել է դոլարի վերածել 29 մլն 888 հազար ռուբլի արժողությամբ գումարը: Գանձապահից ստանալով թղթադրամի կապոցները՝ նա չի վերահաշվել դրանք: Խաբեությունը բացահայտել է միայն կայանատեղիում:
Նա վերադարձել է բանկ և պահանջել պակասող գումարը, սակայն նրան բանկից ասել են, որ գումարն անհրաժեշտ էր հաշվել տեղում:
Կատարվածի առնչությամբ ստուգում է անցկացվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



