Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խայտառակ տապալում Հայաստանում. Կրեմլը շփոթության մեջ է

ПОЛИТИКА

Այսօր Կարեն Կարապետյանը երկօրյա այցով մեկնում է Ղազախստան, որտեղ կմասնակցի ԵՏՄ վարչապետների հավաքին:

ԵՏՄ վարչապետների հավաքները թերեւս կարող են հավակնել առաջին հորիզոնականին, եթե անցկացվի միջազգային հարաբերությունների ամենաանիմաստ իրադարձությունների մրցույթ:

Բայց դրանք տեղի են ունենում կանոնավոր կերպով:

Այս անգամ Կարեն Կարապետյանը այդ հավաքին է մեկնում մի իրավիճակում, երբ Հայաստանում լավ, թե վատ, շատ, թե քիչ, բայց քննարկվել կամ գոնե ուշադրություն է գրավել ԵՏՄ անդամակցությունը չեղարկելու անհրաժեշտության մասին խոսակցությունը: Դա համենայն դեպս գրավել է այնքան ուշադրություն, որ անդրադարձել են նաեւ ռուսաստանյան փորձագետներ, ընդ որում բավական կոշտ գնահատական տալով ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին խոսող քաղաքական գործիչներին:

Իսկ այդ մասին խոսել սկսել են ԵԼՔ դաշինքի առաջնորդական եռյակի երկու ներկայացուցիչներ՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը: Իհարկե նրանք սկսել են միայն խոսել, բայց նրանց խոսքերը որպես քաղաքական տեքստ առայժմ մեղմ ասած ավելի կայացած կամ ձեւավորված չեն, քան ԵՏՄ-ն ինքը՝ որպես տնտեսա-քաղաքական կառույց:

Բայց որոշակի քննարկում գնաց, ու թեեւ այն սկսողներն իրենք էլ դեռեւս չգիտեն, թե ինչ են անելու եւ ինչպես, համենայն դեպս չեն ասում այդ մասին եւ չկա անգամ դիրքորոշում նրանց ներկայացրած քաղաքական միավորի շրջանակում, այդուհանդերձ այդ քննարկումներին ռուսական փորձագիտական անդրադարձը վկայում է, որ շոշափվել են որոշակի կոնկրետ շահեր:

Բանն այն է, որ այստեղ կա առանձնահատուկ մի իրավիճակ: Հազիվ թե Կրեմլը անհանգստացած լինի, որ Հայաստանում կարող են լրջորեն խոսել կամ մտածել ԵՏՄ-ից դուրս գալու մասին:

Բայց այդ մասին խոսակցությունները կարող են լրջորեն անհանգստացնել հայ-ռուսական որոշակի շրջանակների, որոնց համար Ռուսաստանին եւ ռուսական նախագծերին Հայաստանի հնազանդությունը, լոյալությունը գոյության իմաստ է, ապրուստի միջոց, բիզնես:

Այդ շրջանակները հատկապես բարդ վիճակում են հայտնվել ապրիլի պատերազմին եւ դրանից հետո: Պարզվեց, որ Հայաստանի հանրությունը ոչ միայն կուրորեն հանձնված չէ Ռուսաստանի խնամքին եւ որոշակի շփոթությունից հետո կարող է համախմբվել իր զինված ուժերի շուրջ եւ նրանց հետ մեկտեղ կազմակերպել դիմադրություն նաեւ ռուսական սպառազինությամբ համալրված ահռելի ռազմական մեքենայի գրոհի դեմ, գործնականում տապալելով այդ գրոհը եւ անգամ անցնելով հակագրոհի, այլ նաեւ այդ հանգամանքը կարող է գործիք դառնալ Հայաստանի պաշտոնական քաղաքականության զինանոցում:

Մինչդեռ, հայ-ռուսական տարբեր շրջանակները տեւական ժամանակ հավաստիացրել են Կրեմլին, որ Հայաստանն այլեւս ունակ չէ առանց Ռուսաստանի ոչ միայն անել որեւէ բան, այլ նույնիսկ մտածել, թե կարող է անել:

Կրեմլը տեսավ, որ ինչ որ շրջանակների՝ Հայաստանի «վասալացման» վրա կառուցված բիզնեսը հաջողել է, բայց Հայաստանի հանդեպ Մոսկվայի քաղաքականությունը՝ տապալվել լիակատար ու խայտառակ կերպով: Ապրիլյան պատերազմը մերկացնող էֆեկտ ունեցավ այդ քաղաքականության համար:

Գործնականում, ապրիլից հետո Կրեմլն այդ հարցում շփոթության մեջ է, չիմանալով, թե ինչ է պետք անել կամ էլ ինչ է հնարավոր անել: Քաղաքականությունը նախկինում զեկուցագրերն ընդունելն էր՝ որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկողության տակ, եւ Հայաստանում մնացել է ընդամենը 20-30 մարգինալ: Ապրիլից հետո մեղմ ասած անլուրջ է հավատալ այդ զեկուցագրերին, բայց ինչո՞վ եւ ինչպե՞ս փոխարինել դրանք:

Բացառված չէ, որ նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ Հայաստանի իշխանությանը «տրված» է այլ ուղղություններով գործունեության որոշակի ազատություն: Սերժ Սարգսյանն իհարկե հստակ գիտակցում է, որ այդ ազատության սահմանը այնտեղ է, որտեղ Ռուսաստանը կարող է զգալ արդեն շատ մոտ ռազմավարական սպառնալիք:

Այդ շփոթության եւ անորոշության վիճակը որոշակիորեն հանգստացրել է Հայաստանի «վասալացման» վրա բիզնես անողներին, որոնք փորձում էին այդ հարցում «առաջընթացը» ներկայացնել որպես սեփական գործունեության արդյունք: Բանն այն է, որ ապրիլի պատերազմից հետո այդ շրջանակներում նկատվում էր որոշակի խուճապ, այն մտայնությամբ, որ Կրեմլը կարող է կայացնել տապալման մեղավորներին որոշելու եւ նրանց հանդեպ այսպես ասած պատժամիջոց կիրառելու որոշում:

Բայց բանը դրան չհասավ, գոնե առայժմ: Ընդ որում, դա էլ թերեւս Հայաստանի հետ հարաբերության առումով խորքային մշակումների եւ այլընտրանքային մոտեցումների բացակայության հետեւանք է, ինչը կարող է Ռուսաստանի համար բերել նոր խնդիրների: Որովհետեւ իրավիճակի այսպես ասած սառեցման դեպքում այդ շրջանակները փնտրելու են «ռեինկարնացիայի» տարատեսակ ուղիներ՝ Ռուսաստանի «ամենափրկիչ» լինելու ցինիկ գաղափարի վերստին խաղարկումով, ինչը բացի Ռուսաստանի հանդեպ հանրային հակակրանքից, չի առաջացնելու ոչինչ:

Այն արձագանքը, որ ռուսական տարբեր փորձագիտական շրջանակներ տվել են Հայաստանի ԵՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցություններին, հենց «ռեինկարնացիայի» ձգտման դրսեւորումներից է, երբ անմիջապես փորձ է արվել օգտագործել առիթը: Այն դեպքում, երբ գոնե իր ներկայիս տեսքով ու բովանդակությամբ ԵՏՄ-ին անդամակցությունը չեղարկելու մասին խոսակցությունը խորքային առումով դեռեւս ավելի շատ հենց ԵՏՄ-ում Հայաստանի անդամության «թեզին» է ծառայում, քան հակառակը:

Ահա այդ իրավիճակում ԵՏՄ վարչապետների հավաքի է մեկնում Կարեն Կարապետյանը, եւ ընդ որում՝ դրանից հետո էլ եռօրյա կարճատեւ արձակուրդ, որը հայտնի չէ, թե որտեղ է անցկացնելու:

Կարեն Կարապետյանը նպաստելու է Հայաստանի «վասալացման» վրա բիզնես անող շրջանակների «ռեինկարնա՞ցիային»՝ ակնկալելով դրա դիմաց այդ շրջանակների լոբբինգի միջոցով Հայաստանում ներկայանալ որպես Ռուսաստանի միակ «հենարան» եւ հասնել 2018-ի համար Կրեմլի սկզբունքային աջակցության, գործնականում այդպիսով հասունացնելով Հայաստանի հարցում ռուսական քաղաքականության հերթական եւ թերեւս վերջին, ճակատագրական տապալումը, թե՞ նա պատրաստ է հանդես գալ նաեւ հայ-ռուսական հարաբերության «օպտիմալացումով» եւ դնել այդ հարաբերության արանքում, այդ հարաբերության հաշվին, Հայաստանի անվտանգության հաշվին «բիզնես» անող «բրոկերների» չեզոքացման հարցը Մոսկվայի առաջ:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира