Բարսելոնի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին
МЕЖДУНАРОДНОЕԲարսելոնի մի քանի հարյուր բնակիչներ զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ Բարսելոնետա շրջանում, փոխանցում է BBC-ն։
Ակցիայի մասնակիցները կախել են «Մենք զբոսաշրջիկներ չենք ցանկանում», «Դադարեցրե՛ք զանգվածային զբոսաշրջությունը» եւ այլ գրություններով պաստառներ։ Ակցիան կազմակերպել են Բարսելոնետա շրջանի բնակիչները, նրանց միացել են նաեւ Կատալոնիայի մայրաքաղաքի այլ շրջանների բնակիչներ։
Բարսելոնետա շրջանը զբոսաշրջիկների կուտակման հիմնական վայրերից է։ Բարսելոնի բնակիչներ դժգոհ են նրանց վարքագծից, ինչպես նաեւ նրանից, որ զբոսաշրջիկների թվի ավելացման պատճառով քաղաքում թանկանում է բնակարանների վարձավճարը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



