Գերմանիայում նացիստական ողջույնի համար անցորդը հարվածել է հարբած ամերիկացուն
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում նացիստական ողջույնի համար անցորդը հարվածել է հարված ամերիկացուն։ AP-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Դրեզդենում։ 41-ամյա ամերիկացին քաղաքի կենտրոնում մի քանի անգամ պարզելով ձեռքը՝ նացիստական ողջույն է հղել։ Անցորդներից մեկի նյարդերը տեղի են տվել եւ հարվածել է նրա դեմքին՝ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելով։ Ոստիկանությունը փնտրում է անցորդին։ Ամերիկացին եւս ոստիկանության նշանառության ներքո է՝ նացիստական խորհրդանշանի եւ կարգախոսի դեմ Գերմանիայի օրենքը խախտելու համար։
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ զբոսաշրջիկները Գերմանիայում նշված օրենքի հետ կապված խնդիրներ են ունենում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



