Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի 4 հրամանատարների ոչնչացման մասին
МЕЖДУНАРОДНОЕՊենտագոնը հայտարարել է, որ օգոստոսի 10-ին հասցրած ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամներ են ոչնչացվել։ Այս մասին ասվում է Քաբուլում ամերիկյան հրամանատարության ֆեյսբուքյան հայտարարությունում։ Համաձայն հրամանատարության տվյալների՝ աֆղանական Կունար նահանգում գործողության արդյունքում ոչնչացվել է նաև նահանգի ինքնահռչակ էմիր Աբդուլ Ռահմանը։ Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքլսոնի խոսքով՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ հաղթանակի կարելի է սպասել այս տարի։ Հուլիսին Պենտագոնը հայտարարել էր, որ Կունարում ոչնչացվել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի բջջի պարագլուխ Աբու Սայեդը և խմբավորման մի քանի այլ անդամներ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



