Ֆրանսիացին կես տարվա բանտարկության է դատապարտվել իր շանը ծեծելու համար
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Վալ դե Մառն դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա իրական բանտարկության է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել է իր շանը: Այդ մասին հայտնել է Parisien թերթը: Ավելի վաղ 2013 թվականին Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասանատվության ենթարկվել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չէր սահմանվել: Տղամարդուն հերթական անգամ բռնել են, երբ նա ձաղկում էր իր շանը՝ Ջոկեր անունով երկու տարեկան ջեկ ռասել տերիերին: Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել: Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը՝ association Stռphane Lamart-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



