Ո՞րքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը
ЭКОНОМИКАՕգոստոսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 78,643,774 դոլար 477.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 86,841,791 ԱՄՆ դոլար 479.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 12,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,342,622 եվրո 561.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,561,350 եվրո 566,98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,223,266,423 ՌԴ ռուբլի 7.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 459,865,895 ՌԴ ռուբլի 8.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56 մլն ԱՄՆ դոլար: