Աշխարհի առաջնության թիմային հաշվարկում հաղթեցին ամերիկացիները
СПОРТԼոնդոնում ավարտված աթլետիկայի աշխարհի առաջնության թիմային պայքարում հաղթել են ամերիկացիները:
ԱՄՆ-ի թիմի աթլենտենրը նվաճել են 11 ոսկե, 10 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում երկրորդ տեղը գրավել է Քենիան (5-2-4), իսկ լավագույն եռյակը եզրափակել են հարավաֆրիկացիները (3-1-2), հայտնում է մրցաշարի կայքը:
Հիշեցնենք, որ 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը աշխարհի առաջնությունում անցկացրեց կարիերայի վերջին մրցումը՝ հանդես գալով 100 մետր վազքում եւ 4х100 մ փոխանցումավազքում: Ջամայկացի 30-ամյա արագավազրոդը 100 մետր վազքում բավարարվել էր երրորդ տեղով՝ առաջ թողնելով ամերիկացիներ Ջասթին Գեթլինին (9.92) եւ Քրիստիան Քոուլմանին (9.94): Բոլթի արդյունքն էր 9.95 վայրկյան: 4х100 մ փոխանցումավազքի ժամանակ 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը ձգել էր մկանը եւ չէր կարողացել ավարտել մրցումը: Ուսեյն Բոլթն աշխարհի 11-ակի չեմպիոն է: