Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հուսով եմ` բամբասանքերը մինիմալ կլինեն». Լիլիթ Քոչարյանը՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում գլխավոր դերի եւ Բեն Ավետիսյանի մասին

ЛАЙФ

NEWS.am STYLE-ը գրում է.

Ռեժիսոր Վահե Սայանի նոր՝ «Մոռացված կանգառը» հեռուստասերիալը սեպտեմբերի առաջին կեսից արդեն կլինի եթերում: Ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորում է Բեն Ավետիսյանը։ Հեռուստասերիալում նկարահանհվել է նաեւ Շուշաննա Թովմասյանը, սակայն այս անգամ՝ ոչ Բենի հերոսի սիրելիի կերպարում: Այս ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է գովազդներից եւ տեսահոլովակներից հայտնի դերասանուհի Լիլիթ Քոչարյանը: NEWS.am STYLE-ը զրուցել է Լիլիթի հետ առաջին անգամ գլխավոր հերոսուհու կերպարով հանդես գալու, Բեն Ավետիսյանի հետ աշխատելու եւ այլ թեմաների շուրջ.

Լիլիթ, քեզ հեռուստադիտողը տեսել է տեսահոլովակներում, գովազդներում, բայցհեռուստասերիալի գլխավոր հերոսուհու դեռեւս չէիր մարմնավորել: Ինչպե՞ս ստացար«Մոռացված կանգառը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը:

Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Վահե Սայանից։ Համագործակցելու ցանկություն վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս անգամ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ, ինչպես նաեւ շնորհակալ վստահության համար։ Ամեն գնով կաշխատեմ արդարացնել եւ՛ անձնակազմի, եւ՛ հեռուստադիտողի սպասելիքները:

Հե՞շտ համաձայնվեցիր նկարահանվել հեռուստասերիալում:

Այո, շատ մեծ սիրով եմ համաձայնվել, քանի որ առաջին անգամ եմ մարմնավորելու հեռուստասերիալում հերոսուհու կերպարը, ինչը շատ պարտավորեցնող է:

Մի փոքր կպատմե՞ս  հերոսուհուդ մասին:  

Նրա անունը Նանե է: Հերոսուհին խենթ, համարձակ եւ, կարելի է ասել, արկածային կերպար է, որը հանդիպելով տարբեր խոչընդոտների՝ շարունակում է պայքարել սիրո համար` դեմ ելնելով բոլորին։ Հետագա զարգացումների մասին ավելի մանրամասն կտեղեկանաք ընթացքում:

Որքանո՞վ է քեզ հոգեհարազատ այդ կերպարը:

Կերպարը շատ հոգեհարազատ է, ինչը որոշ չափով կօգնի աշխատել եւ ավելի մոտ լինել այն կերպարին, որը ցանկացել են ստեղծել:

Ե՞րբ են սկսվել նկարահանումները: Ինչպիսի՞ն է գրաֆիկը, հարմարվե՞լ ես:

Նկարահանումները սկսվեցին հուլիս ամսվա վերջին, գրաֆիկը խիտ է, բայց ամեն կերպ հարմարեցնում ենք միմյանց: Այո, հարմարվելը խնդիր չի եղել։

Դերասանական կազմից ո՞ւմ հետ ես արդեն մտերմացել:

Դերասանական կազմից առանձնացնել որեւէ մեկին չեմ կարող, բոլորի հետ էլ շփվելը հեշտ է եւ հաճելի։ Կազմը լավագույն դերասաններից է ընտրված:

Խաղընկերդ Բեն Ավետիսյանն է: Ի՞նչ կասես նրա մասին. հե՞շտ եք աշխատումմիասին:

Բենի հետ աշխատելը բավականին հեշտ է, նկարահանումների ընթացքում հարկ եղած ժամանակ խորհուրդներ է տալիս, ինչը բավականին օգնում է, եւ ես դա գնահատում եմ:

Բենը շատ երկրպագուհիներ ունի, եւ նրանցից շատերը, երբ նրա կողքին որեւէխաղընկերուհի են տեսնում, կամ սիրավեպ են վերարգրում, կամ էլ` սկսում են փնովել տվյալ աղջկան :) Մտավախություն չունե՞ս, որ կհայտնվես նման խոսակցություններիկիզակետում:

Դա արդեն հասցրել եմ նկատել:) Մտավախություն չունեմ, քանի որ դեպքեր կան, որոնցից անհնար է խուսափել, ուղղակի պետք է հեռուստադիտողն էլ փորձի տարանջատել խաղը իրականությունից:

Առհասարակ, սերիալների դերասաններին հաճախ ասոցացնում են իրենցկերպարների հետ, տարբեր բամբասանքներ են հյուսում...Ինչպե՞ս ես վերաբերվումհայտնի լինելու այդ կողմին:

Դե, հուսով եմ՝ բամբասանքերը մինիմալ կլինեն: Հայտնի լինելու մասին ոչինչ ասել չեմ կարող :)

Մի փոքր քո մասին կպատե՞ս: Բացի նկարահանումներից` է՞լ  ինչ նախասիրություններունես:

Պատմեմ :) Ավարտել եմ ՀԱՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիայի բաժինը։ Այժմ զբաղվում եմ վեբ ծրագրավորմամբ: Նախասիրություններս բավականին շատ են, որոնցից այս պահին կառանձնացնեմ հրաձգությունը, ձիավարությունը եւ լուսանկարչությունը:

Սյունե Առաքելյան

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с Юнибанком