ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ 76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում: Ինքնաթիռը Հայաստանում կմասնակցի հրդեհաշիջման աշխատանքներին:
Ինչպես ավելի հաղորդել էր «Արմենպրես»-ը, «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



