Համեղ սուրճի գաղտնիքը
ЛАЙФPast.am-ը գրում է.
Գիտնականները բացահայտել են, որ եթե աղալուց առաջ սուրճի հատիկները սառեցվեն, ապա ըմպելիքի համային որակները կլավանան: Սուրճի բոված հատիկները պարունակում են հազարավոր բուրումնավետ քիմիական միացություններ, և թե որքանով ենք մենք զգում այդ համն ու բույրն՝ ազդում է դրանց լուծազատումը:
Փորձի ընթացքում բրիտանացի գիտնականները սուրճն աղալուց առաջ սառեցրել են տարբեր ջերմաստիճաններում՝ մինչև -196°C: Հետազոտողները պարզել են, որ սուրճի հատիկները, որոնք ենթարկվել էին առավել ցածր ջերմաստիճանի, աղալու ժամանակ առաջացրել են ավելի մանր համասեռ մասնիկներ: Դրա շնորհիվ մեծացել է սուրճի վրա գոյացող թանձրուկի մակերեսը, ինչը նպաստել է բուրումնավետ միացությունների ավելի լավ լուծազատմանը, և սուրճը ստացվել է առավել համեղ և հաճելի:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



