Տոնոյանը հերքել է Խոսրովի արգելոցում հազարավոր հեկտար անտառների այրվելու մասին լուրերը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր հեկտար անտառներ են այրվել: Ինչպես հաղորդոմ է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին նախարարը նշեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում լրագրողների հետ զրույցում:
«Հրապարակվող նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Տոնոյանը:
Նախարարը նաև հերքեց տարածված լուրերը, թե հրդեհի հետևանքով անտառի կենդանիները իջել են հարակից գյուղերը:
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը թռիչք կիրականացնի օգոստոսի 15-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



