Իտալիան դեսպանին Եգիպտոս է վերադարձնում
МЕЖДУНАРОДНОЕԻտալիան իր դեսպանին Եգիպտոս է վերադարձնում։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, հայտնում է AP-ն։
Իտալիան հետ էր կանչել Կահիրեում իր դեսպանին իտալացի ուսանող Ջուլիո Ռեջենիի սպանությունից հետո։ 28-ամյա Ջուլիոն անհետացել էր 2016-ի հունվարին, իսկ փետրվարի սկզբին նրա մարմինը՝ կտտանքների հետքերով, հայտնաբերվել էր Կահիրեի արվարձանում, ջրատարի մեջ։ Հռոմը հետ է կանչել իր դեսպանին 2016-ի ապրիլին։ Չնայած երկու երկրների իրավապահների համագործակցությանը՝ սպանությունը դեռ բացահայտված չէ։
Ալֆանոն նշել է, որ Իտալիայի կառավարությունը հավատարիմ է մնում Ջուլիոյի սպանության հանգամանքների պարզման իր նպատակին։ Նրա խոսքով՝ դեսպանի վերադարձը կօգնի ամրապնդել դատական համագործակցությունը եւ պարզել ճշմարտությունը։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



