Ստամբուլում ձերբակալվել է Եվրոպայում ահաբեկչություն իրականացրած ԻՊ անդամ
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից 3 տարի հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով Եվրոպայում ահաբեկչություն էր իրականացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ձերբակալված ԻՊ անդամի նկատմամբ հետախուզում էր հայտարարել նաև Ֆրանսիայի ոստիկանությունը:
Ինչպես պարզել է թուրքական ոստիկանությունը, ԻՊ ներկայացուցիչը Թուրքիա էր եկել ահաբեկչություն նախապատրաստելու նպատակով:
Ձերբակալված Մեհդի Ա.-ն Բելգիայի քաղաքացի է, ով 2014թ. կնոջ և երեխայի հետ Բելգիայից տեղափոխվել է Սիրիա և դարձել ԻՊ ահաբեկիչ:
Նախքան ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու նպատակով Ստամբուլ գալը՝ Մեհդի Ա.-ն կնոջը և երեխային կրկին ուղարկել է Բելգիա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



